Իրարանցում Մաշտոցի պողոտայում (տեսանյութ)
Օրվա թեմա
12:49 24/05/2014

Իրարանցում Մաշտոցի պողոտայում (տեսանյութ)

Այսօր առավոտյան Մաշտոցի պողոտայում իրարանցում էր. ռումբի մասին ահազանգի հետքերով Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները «Փակ Շուկա»-ի տարածքում ռումբ էին փնտրում:

Տարածքը և դրսից, և ներսից հսկում էին ոստիկանության ծառայողները: «Փակ Շուկա»-ի մեծ թվով աշխատողներ` շուրջ 200 մարդ, տարհանվել էր: Մարդիկ մոտենում էին խանութի տարածքին, սակայն տեսնում արգելող ժապավենները, տարակուսած հետ էին գնում:

Ոստիկանության ծառայողները հսկում էին նաև տարածքի գետնանցումը:

Սակայն ավելի ուշ պարզվեց, որ ահազանգը կեղծ էր, և ռումբ չի հայտնաբերվել:

Մանրամասները` Panorama.am-ի տեսանյութում

Placeholder
Իրարանցում Մաշտոցի պողոտայում (տեսանյութ)