Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Placeholder