ԵՊՀ–ում բացվել է գրադարան և Beeline համակարգչային լսարան
Կրթություն, գիտություն
16:10 27/05/2014

ԵՊՀ–ում բացվել է գրադարան և Beeline համակարգչային լսարան

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ վերանորոգվել, կահավորվել և համակարգչային տեխնիկայով վերազինվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի գրադարանը և համակարգչային լսարանը։

Մասնավորապես, «ԱրմենՏել» ընկերությունը վերազինել է համակարգչային լսարանը բարձրակարգ ժամանակակից համակարգիչներով, ապահովել ծրագրային աջակցությամբ, մոնտաժել ներքին ցանցը։ Մոտ ապագայում կտրամատրվի Ինտերնետ հասանելիություն օպտիկական մալուխի միջոցով;։ Նոր տրամադրված կահույքի և տեխնիկայի շնորհիվ վերանորոգված գրադարանը կդառնա ուսանելու և կարդալու համար նախատեսված հարմարավետ անկյուն։ Այս մասին հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունը:

Տնտեսագիտության ֆակուլտետի գրադարանի և համակարգչային լսարանի պաշտոնական բացմանը ներկա են եղել Երևանի պետական համալսարանի ղեկավար անձնակազմը, «ՎիմպելԿոմ» խմբի կորպորատիվ հաղորդակցության տնօրեն Բոբի Լիչը և «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն աշխարհում։ Մենք գործում ենք տասնյոթ երկրում և մեծ ուշադրություն ենք դարձնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը։ Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության մեջ մենք խրախուսում ենք երիտասարդներին հասնելու հաջողության՝ բարձր տեխնոլոգիաների և նոր լուծումների օգնությամբ։ Beeline համակարգչային լսարանը հանդիսանում է այս մոտեցման վառ օրինակ»,- նշել է «ՎիմպելԿոմ» խմբի կորպորատիվ հաղորդակցության տնօրեն Բոբի Լիչը։

«Ժամանակակից կրթական գործընթացներնն անհնար է արդյունավետ կազմակերպել առանց նոր տեխնոլոգիաների առկայության: Այս համակարգչային լսարանի օգնությամբ մեր մագիստրոսական ծրագրերն առավել արդյունավետ կդասավանդվեն: Անշուշտ, սա օրինակելի բարեգործություն է, երբ գործատուն մտնում է կրթական տարածք» , – ասել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը:

«ԱրմենՏել» ընկերությունը Beeline ապրանքանիշը Հայաստանում ներակայացնելու առաջին իսկ օրից կրթության զարգացմանն ուղղված ծրագրերի աջակցությունը հայտարարել է իր սոցիալական ծրագրերի առաջնահերթ ուղղություններից մեկը։ Սկսած, 2008թ–ից իրականացվել են ավելի քան հարյուր ծրագիր՝ ուղղված Հայաստանում կրթության աջակցմանը։
 

Placeholder
ԵՊՀ–ում բացվել է գրադարան և Beeline համակարգչային լսարան