«Ժառանգության» համագումարում, հնարավոր է, կուսակցության նոր նախագահի ընտրություն անցկացվի
Օրվա մամուլ
09:35 27/05/2014

«Ժառանգության» համագումարում, հնարավոր է, կուսակցության նոր նախագահի ընտրություն անցկացվի

Հունիսի 28-ին տեղի կունենա «Ժառանգության» հերթական համագումարը, ընթացքում նոր վարչություն կընտրվի և ըստ մամուլում տարածված տեղեկությունների, չի բացառվում, որ կուսակցության նոր նախագահի ընտրություն անցկացվի:

«Իրավունք»-ը թեմայի շուրջ զրուցել է Թևան Պողոսյանի հետ, ով նշել է. «Բայց ո՞վ ասաց, որ կուսակցությունում նոր նախագահի ընտրություն է լինելու: Համագումարն իր բնականոն գործընթացն է իրականացնելու»:

Դիտարկմանը` մամուլում հրապարակումներ կան, որ «Ժառանգության» երիտթևում բողոքի ալիք է բարձրացել: Այսօր Դուք տեսնո՞մ եք որևէ մեկին ով կարող է ղեկավարել կուսակցությունը, Թ. Պողոսյանը պատասխանել է. «Րաֆֆի Հովհաննիսյան: Րաֆֆի Հովհաննիսյանը կառավարում է այդ կուսակցությունը և լավ կլինի, որ շարունակի իր գործը»:

Placeholder
«Ժառանգության» համագումարում, հնարավոր է, կուսակցության նոր նախագահի ընտրություն անցկացվի