ՕԵԿ-ը` ընտրազանգված ձևավորելու ճանապարհին
Օրվա մամուլ
09:34 29/05/2014

ՕԵԿ-ը` ընտրազանգված ձևավորելու ճանապարհին

«168 ժամ»-ը գրում է. «Շատերը թերահավատորեն են վերաբերվում այն գաղափարին, որ ՕԵԿ-ին կհաջողվի գրավել մարդկանց սրտերը։… Բայց ՕԵԿ-ը գիտի մարդկանց սրտեր և հոգիներ տանող ճանապարհը, դա խոստումներ տալն է: Եվ ՕԵԿ-ն այդ ճանապարհի վրա է. նորաստեղծ ընտանիքներին խոստանում են նվազագույնը 300 հազար դրամ, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքները վերացնողներին և նրանց երեխաներին՝ անվճար պրոթեզ և առողջարանային բուժում և այլն։ Սրանք նախընտրական խոստումներ չեն, այլ օրենքի նախագծեր, բայց քանի որ դրանք չեն ընդունվի, ապա հաստատ կդառնան նախընտրական խոստումներ, և բոլոր նրանք, ովքեր կհավատան դրանց, կդառնան ՕԵԿ-ի պոտենցիալ ընտրողները»:

Placeholder
ՕԵԿ-ը` ընտրազանգված ձևավորելու ճանապարհին