Դե Վաալ. Թուրքիայի նախագահին հրավիրելը խելացի և դրական քայլ էր ՀՀ իշխանությունների կողմից
Քաղաքական
13:34 30/05/2014

Դե Վաալ. Թուրքիայի նախագահին հրավիրելը խելացի և դրական քայլ էր ՀՀ իշխանությունների կողմից

Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս Դե Վաալը Panorama.am-ի հետ հարցազրույցում կարծիք է հայտնել ՀՀ նախագահի կողմից Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու մասին:

«Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայի ղեկավարներին ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչմանը հրավիրելը խելացի և դրական քայլ էր: Դա հաջորդեց Թուրքիայի վարչապետ Էրդողանի խելացի և դրական քայլին, երբ նա ցավակցություն հայտնեց հայ ժողովրդին, թեև չխնդրեց ներողություն: Ես չեմ ակնկալում, որ կողմերից որևէ մեկը փոխի 1915թ.-ի կամ ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը: Ես նաև չեմ ակնկալում, որ Թուրքիայի նախագահը կընդունի հրավերը: Բայց մենք առնվազն տեսնում ենք դրական ժեստերի, և ոչ թե միայն բացասական հայտարարությունների մրցակցություն»,- ասել է Դե Վաալը:

Նախորդող հրապարակում`

Մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չեն կարող ունենալ. Սերժ Սարգսյանի ելույթը

Placeholder
Դե Վաալ. Թուրքիայի նախագահին հրավիրելը խելացի և դրական քայլ էր ՀՀ իշխանությունների կողմից