Մարզահամերգային համալիրի վաճառքը չի մտահոգում Մշակույթի նախարարությանը
Օրվա թեմա
12:28 30/05/2014

Մարզահամերգային համալիրի վաճառքը չի մտահոգում Մշակույթի նախարարությանը

«Մեր գործառույթների մեջ մտնում է մշակութային հուշարձան շենքերի հետ կապված պահպանողական փաստաթղթերի ստորագրումը: Սա նշանակում է, որ հուշարձանի սեփականատերը իրավունք չունի փոփոխություններ անելու կամ պետք է ստանա հատուկ համաձայնություն: Բայց ես չունեմ այդպիսի տեղեկատվություն, որ մարզահամերգային համալիրը պետք է վերափոխվի»,- Ազգային Ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին ի պատասխան, թե ինչ դիրքորոշում ունի Մշակույթի նախարարությունը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի մասով և արդյոք մտավախություն չունի, թե նոր սեփականատերը ինչ կուզի, այն էլ կանի, նշեց Մշակույթի փոխնախարար Արթուր  Պողոսյանը:

Ա.Մանուկյանը, սակայն, նշեց, որ այդ փաստաթղթից հանվել է «մշակութային» տերմինը և սա է վտանգավորը: Բայց Ա.Պողոսյանը հանգիստ տոնով պարզաբանեց, որ կառավարության կողմից կա հաստատված պատմամշակութային հուշարձանների ցանկ, այնպես որ կա այդ տերմինը կամ չկա իրավական պայմանագրում բնավ կարևոր չէ:

«Բայց որ դա հուշարձան է ոչ մեկ չի կարող հերքել»,- ընդգծեց Ա.Պողոսյանը:

Նախորդող հրապարակում`

Համալիրի աճուրդն ավարտվեց, բայց...

Placeholder
Մարզահամերգային համալիրի վաճառքը չի մտահոգում Մշակույթի նախարարությանը