Դիմորդների թվի նվազման պատճառներն` ըստ ԳԹԿ տնօրենի
Կրթություն, գիտություն
18:03 30/05/2014

Դիմորդների թվի նվազման պատճառներն` ըստ ԳԹԿ տնօրենի

Դիմորդների թիվը նվազել է, իսկ պատճառները, ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանի մի քանիսն են:

Այսօր «Ազատություն» TV-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նա նկատեց, որ հիմնական և առաջին պատճառ նշվում է արտագաղթը, բայց դա այնքան էլ ճիշտ չէ: Առաջինը պատճառն, ըստ նրա, արտասահմանյան բուհերի և մրցակցային դաշտի առկայությունն է:

«Ես դպրոցներ գիտեմ, որ աշակերտների կեսից ավելին ընդունվել են Ամերիկյան համալսարան կամ Ֆրանսիական: Առաջին պատճառն այդ բուհերի ստեղծած մեծ մրցակցությունն է»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Երկրորդ կարևորագույն գործոնը, ԳԹԿ տնօրենի խոսքով, այն է, որ ներկայումս մարդիկ հասկացել են, որ ավելի լավ է որևէ արհեստի տիրապետել, քան դիպլոմը գրպանում անգործ մնալ:

«Սա շատ լավ է, դրան են նպաստել նաև համակարգի բարեփոխումները»,- հավելեց նա:

Գագիկ Մելիքյանի բնորոշմամբ, մյուս պատճառն այն է, որ այս տարվա դիմորդները 96-97թթ ծնվածներն են, իսկ այդ տարիներին ծնելիությունը ցածր էր: Եվ արդեն որպես վերջին գործոն Գագիկ Մելիքյանը մատնանշեց արտագաղթը:

ԳԹԿ տնօրենը չհամաձայնեց հարցապնդման հետ, թե դիմորդների թվի նվազումը պայմանավորված է բուհերում ուսման շատ բարձր  վարձրավճարներով:

Կարդացեք նաև՝

Բուհերում դիմորդների թիվը պակասել է

 

Placeholder
Դիմորդների թվի նվազման պատճառներն` ըստ ԳԹԿ տնօրենի