Տեր-Պետրոսյանը մասոնության հետ որևէ կապ չունի. Գևորգյանց
Օրվա մամուլ
09:42 30/05/2014

Տեր-Պետրոսյանը մասոնության հետ որևէ կապ չունի. Գևորգյանց

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ հուլիսին Երևանում կանցկացվի հայ մասոնների հավաք, որին ներկա է լինելու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մասոնական օթյակի անդամ, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցից «Ժամանակ»-ը երեկ հետաքրքրվել է` երբևէ Լ. Տեր-Պետրոսյանը մասնակցե՞լ է մասոնական հավաքի:

«Եթե դուք ասում եք, որ ինքը երբեք չի մասնակցել, ուրեմն դուք ասում եք, որ նա մասոն է: Լ. Տեր-Պետրոսյանը մասոնության հետ որևէ կապ չունի, վերջ»,-ասել է նա:

Իսկ թե ինչու են մասոնների հավաքները գաղտնի պահում, Ռուբեն Գևորգյանցը նշեց` որովհետև այդպես է:

Placeholder
Տեր-Պետրոսյանը մասոնության հետ որևէ կապ չունի. Գևորգյանց