Շոտլանդիայում պաշտոնապես մեկնարկում է անկախության հանրաքվեն
Քաղաքական
16:04 30/05/2014

Շոտլանդիայում պաշտոնապես մեկնարկում է անկախության հանրաքվեն

Այսօր Շոտլանդիայում պաշտոնապես մեկնարկում է անկախության հանրաքվեի քարոզարշավը: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:

Արշավը կշարունակվի 16 շաբաթ: Հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, որի ժամանակ 4 մլն շոտլանդացիներ պետք է պատասխանեն հարցին,  թե արդյոք կարծում են, որ Շոտլանդիան պետք է անկախ լինի: Եթե մեծամասնությունը կողմ քվեարկի, ապա Շոտլանդիան Միացյալ Թագավորության կազմից դուրս կգա 2016-ի մարտի 24-ին:

Արշավի ընթացքում կողմերին թույլատրվել է քարոզչության վրա ծախսել 2.5-ական մլն դոլար:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բազմիցս դիմել է Շոտլանդիայի բնակիչներին՝ Միացյալ Թագավորության կազմից դուրս գալուն դեմ քվեարկելու խնդրանքով:

Մասնավորապես, այս տարվա մայիսին Շոտլանդիա կատարած այցի ընթացքում Քեմերոնը հայտարարել էր, որ Էդինբուրգին ավելի լայն լիազորություններով պատվիրակելը կարող է խելամիտ տարբերակ լինել Թագավորության ամբողջականությունը պահպանելու հարցում:

Քեմերոնը փորձել էր շոտլանդացիներին նախազգուշացնել նաև այն մեծ տնտեսական կորուստների մասին, որոնց կարող են բախվել վերջիններս, եթե կողմ արտահայտվեն անկախացմանը: Վարչապետի այս հայտարարությունը հարուցել է շոտլանդացիների դժգոհությունը:

Նշենք նաև, որ Շոտլանդիայի անկախացման գաղափարի կողմնակիցների շարքում է նաև աշխարհում ամենահայտնի շոտլանդացին` լեգենդար դերասան Շոն Քոններին:

Placeholder
Շոտլանդիայում պաշտոնապես մեկնարկում է անկախության հանրաքվեն