Թուրքիայի նախագահը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հույս է հայտնել
Քաղաքական
12:44 31/05/2014

Թուրքիայի նախագահը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հույս է հայտնել

Միացյալ Նահանգներում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մասնակցելով «Հարվարդի» համալսարանում կազմակերպված կոնֆերանսի, իր ելույթի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների թեմային: Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հիշեցնելով ավելի վաղ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հայությանը հղած ցավակցական ուղերձի մասին` Գյուլն ասել է, որ 1915 թվականին «Անատոլիայում շատ ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել»:

Այնուհետև Թուրքիայի նախագահը նշել է, որ իր երկիրը հետազոտողների առաջ բացել է բոլոր արխիվները և շեշտել խնդրի լուծման համար ուժեղ պահանջվող կամքի ու երկխոսության անհրաժեշտությունը:

«Մենք անկեղծորեն ենք վերաբերվում Հայաստանին: Ես Հայաստան այցելած առաջին թուրք նախագահն եմ: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում դեռ հույս կա»,- եզրափակել է Աբդուլլահ Գյուլը:

Placeholder
Թուրքիայի նախագահը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հույս է հայտնել