Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն կլինի, բայց երբ` հստակ չի
Տնտեսություն
11:50 02/06/2014

Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն կլինի, բայց երբ` հստակ չի

Սակագների խնդիրը սառած խնդիր չէ և ժամանակ առ ժամանակ կատարվում է վերանայում: Բայց այս պահին հստակ որևէ բան չկա: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը` արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

Նրա խոսքով, այս պահին էներգետիկ համակարգում ստեղծված են որոշակի դժվարություններ, որոնք պայմանավորված են մի շարք օբյեկտիվ հանգամանքներով` սակավաջուր տարիներ են եղել, որոնց հետևանքով նվազել է հիդրոարտադրանքը, և ալն. «Քննարկումներ ընթանում են և երբ դրանք բերեն նրան, որ սակագին պետք է վերանայվի` կարվի: Այժմ ես որոշակի բան չեմ կարող ասել»:

 

Placeholder
Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն կլինի, բայց երբ` հստակ չի