Արմեն Մուրադյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ առողջապահության նախարարին
Առողջություն
12:00 02/06/2014

Արմեն Մուրադյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ առողջապահության նախարարին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Երկօրյա այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները և այլ հարցեր: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:

Արմեն Մուրադյանը կհանդիպի նաև Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ, ինչպես նաև կայցելի Մոսկվայի պետական համալսարանի Բժշկական կենտրոն։
 

Placeholder
Արմեն Մուրադյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ առողջապահության նախարարին