Գևորգ Հարությունյանը մրցաշարն ավարտեց 6,5 միավորով և 15-րդ տեղով
Սպորտ
12:42 02/06/2014

Գևորգ Հարությունյանը մրցաշարն ավարտեց 6,5 միավորով և 15-րդ տեղով

Գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանը և Դավիթ Պետրոսյանը Հնդկաստանի Բհուբանեշվար քաղաքում ավարտված օփենում 10 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր և 147 մասնակիցների մեջ զբաղեցրեցին համապատասխանաբար 15-րդ և 24-րդ տեղերը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

8 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Մերաբ Գագունաշվիլին (Վրաստան):

Placeholder
Գևորգ Հարությունյանը մրցաշարն ավարտեց 6,5 միավորով և 15-րդ տեղով