«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի». ՄԻԵԴ-ը հարված է հասցնում ժխտողականներին
Իրավունք
20:00 03/06/2014

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի». ՄԻԵԴ-ը հարված է հասցնում ժխտողականներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ 5 դատավորից բաղկացած կազմով հունիսի 2-ին քննարկեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյաի ներկայացրած բողոքը։

Այսօր արդեն հրապարակված որոշմամբ՝ դատարանն ընդունելի է համարել Շվեյցարիայի կառավարության ներկայացրած բողոքը՝ վերանայել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը։ Դատարանի որոշմամբ՝ գործը փոխանցվել է ՄԻԵԴ Մեծ Պալատ քննության։

Նշենք, որ 2013թ-ի դեկտեմբերի 17-ի դատավճռով ՄԻԵԴ-ը որոշել էր, որ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով տեղի էր ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում։

Դատարանը գտել էր, որ Դողու Փերինչեքը, Շվեյցարիայում կոնֆերանսի ժամանակ հայոց ցեղասպանությունը որակելով որպես «միջազգային սուտ», չի չարաշահել իր իրավունքները։

Դատարանն ընդգծել էր, որ զգայուն և հակասական բնույթի հարցերի ազատ քննարկման իրավունքի իրացումը ազատ արտահայտման հիմնարար ասպեկտներից է և տարբերակում է բազմակարծիք ժողովրդավարական հասարակություները տոտալիտար կամ բռնապետական ռեժիմներից։

Հիշեցնենք, որ Թուրքիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար` համաձայն Շվեյցարիայի քրեական օրենսգրքի, ըստ որի Հայոց ցեղասպանության ժխտումը երկրի ռասսայական խտրականության օրենքի խախտում է:

Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի ՄԻԵԴ հայցը ներկայացրել էր 2008թ-ին։

Placeholder
«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի». ՄԻԵԴ-ը հարված է հասցնում ժխտողականներին