«ԼՂՀ-ի արտադրանքը  ԵՏՄ շուկա է մուտք գործելու որպես Հայաստանում արտադրված ապրանք»
Օրվա մամուլ
09:09 03/06/2014

«ԼՂՀ-ի արտադրանքը ԵՏՄ շուկա է մուտք գործելու որպես Հայաստանում արտադրված ապրանք»

«Եվրասիական եռյակը» արդեն իսկ որոշում կայացրել է, որ ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո ԼՂ-ում արտադրված ապրանքները հնարավորություն կունենան ԵՏՄ շուկա մուտք գործել որպես Հայաստանում արտադրված ապրանքներ։ Այսպես «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի «Հյուսիս-Հարավ» քաղաքական կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Յուլյա Յակուշևան՝ հայտնելով, որ անցյալ շաբաթ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ղազախստանի նախագահի բարձրացրած հարցը զուտ տեխնիկական բնույթի էր, և դա ոչ մի խոչընդոտ իրենից չի ներկայացնում:

«Ոչ Ղազախստանի, ոչ Ռուսաստանի և ոչ էլ Բելառուսի կողմից խոչընդոտներ չկան Հայաստանի՝ միությանն անդամակցության հարցում: Եվրասիական գործընկերները պատրաստակամություն են հայտնել ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միացման վերաբերյալ: Այսինքն` խոչընդոտներ իրոք չկան»,-նշել է ռուս փորձագետը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
«ԼՂՀ-ի արտադրանքը ԵՏՄ շուկա է մուտք գործելու որպես Հայաստանում արտադրված ապրանք»