ԼՂՀ նախագահը հաջողված է համարել Դիլիջանի միջազգային դպրոցի մոդելը
Կրթություն, գիտություն
16:37 05/06/2014

ԼՂՀ նախագահը հաջողված է համարել Դիլիջանի միջազգային դպրոցի մոդելը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի մի խումբ ներկայացուցիչների` հաստատության հիմնադիր անդամ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում կրթության ոլորտում պիլոտային մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Արցախի ղեկավարը հաջողված է համարել Դիլիջանի միջազգային դպրոցի մոդելը նոր ժամանակակից մեթոդների կիրառման տեսանկյունից` ընդգծելով այդ փորձի օգտագործման պահանջվածությունն Արցախում:

Հանդիպմանը մասնակցել են  ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
 

Placeholder
ԼՂՀ նախագահը հաջողված է համարել Դիլիջանի միջազգային դպրոցի մոդելը