ԳԹԿ. Նվազել է «Կենսաբանություն» առարկայի միջին գնահատականը
Կրթություն, գիտություն
15:40 05/06/2014

ԳԹԿ. Նվազել է «Կենսաբանություն» առարկայի միջին գնահատականը

Վաղը 8000 դիմորդ հանձնելու է «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական ընդունելության քննություն: Գործելու է 34 քննական կենտրոն, որից 10-ը՝ Երևանում: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:

Ինչ վերաբերում է առաջին միասնական քննության արդյունքներին՝ «Կենսաբանություն» «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից, նա ասաց, որ նախորդ տարվա համեմատ գրեթե նույնն է, որոշ չափով նվազել է «Կենսաբանություն» առարկայի միջին գնահատականը:

«Այս տարի «Կենսաբանություն» առարկայի թեստերը, նախորդ տարվա համեմատ, ավելացել էր»,- որպես միջին գնահատականի նվազման հնարավոր պատճառ նշեց Գ. Մելիքյանը:

Նա միաժամանակ հավելեց, որ նախորդ տարիներին այս առարկայի թեստերը, մյուսների համեմատ, քիչ է եղել, այդ իսկ պատճառով այս տարի ավելացրել են, բայց չեն բարդացել:

Նշենք, որ հունիսի 8-ին կհրապարակվեն հունիսի 3-ին կայացած «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից քննությունների արդյունքները:

Նախորդող հրապարակումներ՝

Քննական կենտրոնի բուժկետի տված եզրակացությունն է միայն հիմք. ԳԹԿ

Մեկնարկել են 2014 թվականի միասնական ընդունելության քննությունները

Դիմորդների թվի նվազման պատճառներն` ըստ ԳԹԿ տնօրենի

Բուհերում դիմորդների թիվը պակասել է

Placeholder
ԳԹԿ. Նվազել է «Կենսաբանություն» առարկայի միջին գնահատականը