Հայաստանի նպատակն է մտնել Եվրասիական միություն և կմտնի. Լ. Ալեքսանյան (տեսանյութ)
Քաղաքական
15:16 05/06/2014

Հայաստանի նպատակն է մտնել Եվրասիական միություն և կմտնի. Լ. Ալեքսանյան (տեսանյութ)

«Բոլորս էլ գիտենք, որ Արցախը, որպես անկախ պետություն, միջազգայնորեն ճանաչված չէ, այն Հայաստանին միացված չէ. Եվրաասիական միությունն էլ ստեղծվում է միջազգային նորմերին համապատասխան: Դրանից էլ հետևում է, որ Արցախը չէր կարող կցվել Հայաստանիան և գնար Եվրասիական միություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Նրա խոսքով, Հայաստանի նպատակն է «անպայման մտնել Եվրասիական միություն և մտնելու է»:

«Իսկ Արցախի հարցը բացարձակ կապ չունի: Բնականաբար` հետագայում առաջ կգան հետևանքներ, որոնք կլուծվեն որպես առանձին հարցեր»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորն` ավելոցնելով, որ հարցական է, թե Արցախի հետ կապված խնդիրը ավելի դրական, թե բացասական լուծում կստանա:

Մանրամասն` տեսանյութում:
 

Placeholder
Հայաստանի նպատակն է մտնել Եվրասիական միություն և կմտնի. Լ. Ալեքսանյան (տեսանյութ)