«Թուրքը, որ փրկեց ինձ». «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն հավաքագրում է պատմություններ
Աշխարհում
13:28 06/06/2014

«Թուրքը, որ փրկեց ինձ». «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն հավաքագրում է պատմություններ

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ իրականացվող «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում հավաքագրում է պատմություններ՝ ներկայացվող իրական մարդկանց կողմից, ում նախնիները վերապրել են Ցեղասպանությունը և փրկվել են թուրք հարևանի, ընկերոջ կամ իրադարձությանն ականատես հասարակ մարդու կողմից: Այդ մասին տեղեկացնում են հասարակական կազմակերպությունից:

Նախատեսվում է ընտրված պատմությունները հրապարակել հայերեն, թուրքերեն և անգլերեն լեզուներով Հայաստանում և Թուրքիայում: Պատմությունների մի մասը կհրատարակվի նաև գրքով:

Կազմակերպությունից նաև խնդրում են, որ եթե կան մարդիկ, ովքեր ունեն այդպիսի պատմություններ կամ ճանաչում են համապատասխան մարդկանց, արձագանքել ([email protected],  «100 տարի… Իրական պատմություններ» նշումով):

Placeholder
«Թուրքը, որ փրկեց ինձ». «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն հավաքագրում է պատմություններ