Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԳԹԿ. Քննությունն անցել է առանց միջադեպերի, միայն մի քննական կենտրոնում անջատվել է էլեկտրաէներգիան
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունն արդեն ավարտվել է, քննական կենտրոնների ղեկավարներն «ուղևորվում» են ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոն՝ զեկուցելու, թե ինչպես են անցել քննությունները, որևէ միջադեպ արձանագրվել է, թե ոչ:
«Հիմա գալիս են քննական կենտրոններից: Իմ տեղեկություններով, որևէ արտառոց միջադեպ քննության ընթացքում չի արձանագրվել, որևէ դիմորդի ինքնազգացողություն չի վատացել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:
Նա նաև հայտնեց, որ Դավթաշենի թիվ 196 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում շատ կարճ ժամանակով վթարի պատճառով անջատել են լույսերը, սակայն քննության ավարտից դեռ 40 րոպե առաջ վերականգնվել է:
«Կառավարության ակտիվ միջամտությամբ շատ արագ խնդիրը լուծվեց»,- ասաց Գ. Մելիքյանը:
Նշենք, որ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական ընդունելության քննությանը պետք է մասնակցեին 8000 դիմորդ, դեռևս տեղեկություն չկա, թե քանիսն են բացակայել:
Նախորդող հրապարակումներ՝
Թեստը պետք է բացահայտի գիտելիքը, ոչ թե ուսանողին որոգայթանման ճնշումների ենթարկի. Աշոտյան