Շանթ Հարությունյանի գործով տուժող է ճանաչվել նաև Երևանի փոխոստիկանապետը
Օրվա մամուլ
09:38 06/06/2014

Շանթ Հարությունյանի գործով տուժող է ճանաչվել նաև Երևանի փոխոստիկանապետը

Ցեղակրոն կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի և նրա տասներեք ընկերների գործով դատական առաջին նիստի օրը հայտնի է. այն նշանակվել է հունիսի 16-ին, ժամը 12-ին:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի և նրա տասներեք ընկերների գործով տուժող է ճանաչվել նաև Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը, ինչպես նաև մի շարք այլ ոստիկաններ: Առայժմ հայտնի չէ, թե ինչպե՞ս է տուժել Վալերի Օսիպյանը արդյո՞ք Շանթ Հարությունյանի կոչերը խռովել են նրա փխրուն հոգին:

Երեկ, լսելով Նոյեմբերի 5-ի գործի հետ կապված «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցը, մասնավորապես՝ ճի՞շտ է, որ ինքը տուժող է ճանաչվել այս գործով և եթե այո, ապա՝ ինչու, Վալերի Օսիպյանը հրաժարվել է պատասխանել:

«Հետո կխոսենք, հարգելիս»,-ասել է նա և կախել հեռախոսը»:

Placeholder
Շանթ Հարությունյանի գործով տուժող է ճանաչվել նաև Երևանի փոխոստիկանապետը