Շահմար տեսակի օձը` հյուրասենյակում
Հասարակություն
20:05 06/06/2014

Շահմար տեսակի օձը` հյուրասենյակում

Այսօր ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի գերեզմանատան մոտակայքում գտնվող տներից մեկի հյուրասենյակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարների ջոկատը:

Տեղանքի զննման արդյունքում հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

Placeholder
Շահմար տեսակի օձը` հյուրասենյակում