Հայաստանի 59 համայնքներում «լռության օր» է
Քաղաքական
10:40 07/06/2014

Հայաստանի 59 համայնքներում «լռության օր» է

Հունիսի 8-ին Հայաստանի 59 համայնքներում, այդ թվում նաև Գորիսում, տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրություններին ընդառաջ այսօր լռության օր է:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցվել է համայնքի ղեկավարի 66 թեկնածու: Ավագանու անդամի թեկնածու գրանցվել է ավագանու անդամի 188 թեկնածու:

Հունիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 40 համայնքներից 17-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 20-ում` 2 թեկնածու և 3-ում` 3 թեկնածու:

Համեմատաբար թեժ ընտրապայքար սպասվում էր Գորիսի քաղաքապետի ընտրություններում, որտեղ առաջադրվել էր ԶՈւ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը: Սակայն ընթացքում նա ինքնաբացարկ հայտնեց: Այստեղ առաջադրված են երկու թեկնածուներ` ՀՀԿ-ից Վաչագան Ադունցը, որը համարվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարդը և անկուսակցական Հրայր Յոլյանը: Այս թեկնածուին սատարելու հայտարարություն է երեկ տարածել Արա Բուդաղյանը:

Placeholder
Հայաստանի 59 համայնքներում «լռության օր» է