Վլադիմիր Հակոբյանը առաջատարներին կես միավորով է զիջում
Սպորտ
16:41 07/06/2014

Վլադիմիր Հակոբյանը առաջատարներին կես միավորով է զիջում

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող մրցաշարում վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա միայն կես քայլով է հետ մնում 6 առաջատարներից: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը ունեն 4-ական, Վլադիմիր Պողոսյանը` 3 միավոր:

Placeholder
Վլադիմիր Հակոբյանը առաջատարներին կես միավորով է զիջում