«Նաիրիտի» ճակատագիրը դեռ մշուշոտ է
Օրվա մամուլ
09:28 07/06/2014

«Նաիրիտի» ճակատագիրը դեռ մշուշոտ է

ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում կրկին լավատեսական հայտարարություն է արել «Նաիրիտի» վերագործարկման շուրջ, սակայն որևէ կոնկրետ տեղեկություն չի հայտնել:

«Բանակցությունները շարունակվում են»,-ասել է փոխնախարարը:

«Ամբողջ խնդիրը այն է, որ «Նաիրիտի» վերագործարկման բանակցությունները Հայաստանը վարում է ռուսական «Ռոսնեֆտ» գերհսկա ընկերության հետ դեռ անցած տարվա սեպտեմբերից: Այդ մասին հայտարարվեց սեպտեմբերի 3-ին՝ այն նույն օրը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը անդամակցելու է Մաքսային միությանը: Դրանից հետո «Նաիրիտի» ճակատագրի մասին բոլոր հարցերին ի պատասխան մեր բոլոր պաշտոնյանները հայտարարում են, թե բանակցությունները շարունակվում են, ինչը արդեն կասկածներ է առաջացնում դրանց հաջող ավարտի վերաբերյալ»,-գրել է թերթը:
 

Placeholder
«Նաիրիտի» ճակատագիրը դեռ մշուշոտ է