ԳԹԿ. Բողոքարկումները մոտ հինգ անգամ նվազել են
Կրթություն, գիտություն
17:16 09/06/2014

ԳԹԿ. Բողոքարկումները մոտ հինգ անգամ նվազել են

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից միասնական քննության արդյունքները նախօրեին արդեն հրապարակվել են: Այս պահին ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնն արդեն ստացել է մոտ 200 դիմում-բողոք: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ Արտաքին համագործակցության բաժնի պետ Արայիկ Իսպիրյանը:

«Բողոքների մեծամասնությունն ավելի շատ խնդրանքներ են: Օրինակ՝ երեխան հիվանդ է եղել, չի գնացել բժշկի՝ քննությանը մասնակցելու համար և այլն, թույլ տվեք կրկին անգամ մասնակցել քննությանը: Բայց, որպես կանոն, նման խնդրանքները չենք բավարարվում»,- նշեց նա:

Ա. Իսպիրյանը տեղեկացրեց, որ չեն ունեցել բողոքարկումներ, որոնք վերաբերել են թեստերի բովանդակությանը կամ առաջադրանքը սխալ է եղել. «Միայն «Ընդհանուր պատմություն» առարկայից թեստի 72-րդ առաջադրանքում է վրիպակ եղել: Որոշում ենք կայացրել խնդիրը լուծել ի օգուտ դիմորդի»:

Դիմորդները, ըստ նրա, բողոքարկում են միավորների կամ տեխնիկական խնդիրների հետ կապված. նշել են առաջին տարբերակը, համակարգիչը կարդացել է 4-րդ կամ 5-րդ տարբերակ:

«Եթե երեխան ճիշտ է լինում, մենք անմիջապես շտկում ենք»,- ասաց ԳԹԿ ներկայացուցիչը: Միաժամանակ նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ, բողոքարկումները մոտ հինգ անգամ նվազել են: 

Ինչ վերաբերում է միավորներին, Ա. Իսպիրյանը հայտնեց, որ «Կենսաբանություն» առարկայի միասնական քննության մասնակցել է 1306 դիմորդ, միջին միավորը՝ 11,17, անբարար ստացել է  դիմորդների 25 տոկոսը, առավելագույն ՝ 20 միավոր, 27 դիմորդ:

«Համաշխարհային պատմություն» առարկայի քննությանը մասնացել է 133 դիմորդ, միջին միավորը՝ 13,25, անբավարար ստացել է դիմորդների 10,5 տոկոսը, առավելագույն միավոր՝ 1 դիմորդ:

«Աշխարհագրություն» առարկայի քննությանը մասնակցել է 308 դիմորդ, միջին միավորը՝ 12,5, անբավարար ստացել է դիմորդների 7,4 տոկոսը, առավելագույն միավոր՝ 5 դիմորդ:

««Ընդհանուր պատմություն» և «Աշխարհագրություն» առարկաների միջին միավորը էականորեն չի տարբերվում նախորդ տարի արձանագրած արդյունքներից: Էական նվազել է «Կենսաբանություն» առարկայի միջին միավորը և առավելագույն միավոր ստացած դիմորդների քանակը»,- ասաց Ա. Իսպիրյանը: Համեմատության համար նշեց, որ նախորդ դարի 160 դիմորդ ստացել էր առավելագույն միավոր, իսկ միջին միավորն էլ եղել է 14,5-ը:

Նա միջին միավորումի նվազումը պայմանավորում է մի քանի բաղադրիչներով. «Թեստերում կային կառուցվածքային փոփոխություններ, այսինքն բացի ընտրովի պատասխաններից եղել է նաև կարճ պատասխաններով հարցեր, և, բացի այս, թեստերն ավելի բարդ են եղել»:

Նշենք, որ դիմորդները «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից քննություն հանձնել են հունիսի 3-ին: Հունիսի 6-ին հանձնած «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության արդյունքները հայտնի կդառնան հունիսի 11-ին: Հունիսի 10-ին դիմորդները հանձնելու է քննություն «Ֆիզիկա» առարկայից:

Նախորդող հրապարակումներ՝

ԳԹԿ. Նվազել է «Կենսաբանություն» առարկայի միջին գնահատականը

Placeholder
ԳԹԿ. Բողոքարկումները մոտ հինգ անգամ նվազել են