Ի՞նչ ծիրան եք ուտում, եթե իհարկե ուտում եք
Տնտեսություն
16:06 10/06/2014

Ի՞նչ ծիրան եք ուտում, եթե իհարկե ուտում եք

Շուկայում մեկ կգ ծիրանի գինն աստղաբաշխական թվերի է հասնում: Շուկայի օրենքն է, ծիրան չկա, գնորդ կա, ուրեմն `թանկ է լինելու: Իսկ որտեղի՞ց է ծիրանի երկիր Հայաստան գալիս ծիրանը:

Այս տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել 525 կգ ծիրան: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԳՆ սննդամթեքրի անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը:

Հարավաֆրիկյան պետությունից ներկրվել է 45 կգ ծիրան, Նոր Զելանդիայից՝ 36 կգ, Թուրքիայից՝ 454 կգ:

Ծառայության մամուլի խոսնակը նշեց, որ քաղաքացին կարող է Հայաստան բերել մինչև հիսուն կգ քաշով միրգ, և դա չի գրանցվում ծառայությունում:

Ինչ վերաբերում է Հարավաֆրիկյան հանրապետությունից ու Նոր Զելանդիայից բերված ծիրանին, ապա Սուքիասյանի խոսքով, այս պարագայում ծիրանի հետ այլ սննդամթերք էլ է Հայաստան բերվել:

Մարտի վերջին ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով ծիրանենիները ցրտահարվել են: Նախորդ տարի ծիրանի բերքն այնքան առատ էր, որ մթերող ընկերությունների դիմաց մեքենաների մի քանի մետրանոց հերթեր էին, իսկ գյուղացիները ստիպված էին մի քանի օր գիշերել դրսում:  Իսկ արտահանողներն էլ դժվարությամբ էին գնում կարկուտի վնասած ծիրանը:  Այգեպատում նույնիսկ մի երիտասարդ տղամարդ ծիրանի պատճառով ինֆարկտի էր հասել

Խեղճ գյուղացու համար ծիրանի առատ լինելն է ինֆարկտաբեր, չլինելն էլ:

Ծառայության տվյալներով, նախորդ տարի ծիրան ներկրվել է միայն դեկտեմբեր ամսին՝ 40 կգ բերվել է Եգիպտոսից:

Նախորդող լուր՝
Հայկական շուկայում վաճառվում է նաև Ուկրաինայից ներկրված ծիրան

Placeholder
Ի՞նչ ծիրան եք ուտում, եթե իհարկե ուտում եք