ՀՀ կառավարությունը կօգնի Սերբիային
Տնտեսություն
18:21 11/06/2014

ՀՀ կառավարությունը կօգնի Սերբիային

ՀՀ կառավարությունը 100 հազար դոլարի օգնություն կտրամադրի այս տարվա մայիսին ջրհեղեղներից տուժած Սերբիային:

Համապատասխան որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության հունիսի 12-ին կայանալիք նիստի օրակարգում: Ըստ այդմ, կառավարության պահուստային ֆոնդից 100 հազար դոլար կհատկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` Սերբիային օգնություն տրամադրելու նպատակով:

Placeholder
ՀՀ կառավարությունը կօգնի Սերբիային