ԱՄՆ հայ դատի հանձնախումբը Օբամային կոչ է արել դադարեցնել Հալեպի վրա հարձակումները
Քաղաքական
15:33 13/06/2014

ԱՄՆ հայ դատի հանձնախումբը Օբամային կոչ է արել դադարեցնել Հալեպի վրա հարձակումները

ԱՄՆ հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նամակ է հղել, որում կոչ է արել «բռնի միջամտել անպաշտպան և խիզախորեն պայքարող Հալեպի ժողորդի համար»: Այս մասին հայտնում է Asbarez.com-ը:

Նամակում մասնավորապես ասված է.

«Հալեպը գրավել են ջիհադիստական խմբավորումները: Ինչպես ես գրել էի Ձեզ, Հալեպը վայրենացել է ծանր և շարունակվող հրթիռակոծության պատճառով` ավերելով տները, եկեղեցիները, դպրոցները, առողջապահական հաստատությունները: Հին հայկական թաղամասերն անհետանում են «Ալ-Ղաիդայի»` Ամերիկայի ճանաչված թշնամու ահաբեկիչների ձեռքով` Թուրքիայի անմիջական աջակցությամբ:

Հալեպի ժողովուրդը մնացել է առանց կացարանի, սննդի, ջրի և ինքնապաշտպանության միջոցների: Նրանք շրջափակված են պատերազմող կողմերի կողմից: ԱՄՆ հայ համայնքը չի կարող և չի ցանկանում ընդունել ԱՄՆ-ի անգործությունը Հալեպի դաժան ոչնչացման հարցում:

Պրն. Նախագահ, սա սովորական դիվանագիտության ժամանակը չէ: Մենք` որպես ամերիկահայեր, չենք կարող պարապ կանգնել, քանի դեռ Հալեպում մարդիկ դատապարտված են մահվան: Մենք Ձեզ կոչ ենք անում Ձեր իշխանության սահմաններում բռնի միջամտել անպաշտպան և խիզախորեն պայքարող Հալեպի ժողորդի համար: «Ալ-Ղաիդայի» կողմից այս քաղաքի ռմբակոծությունները պետք է դադարեցվեն: Հալեպը պետք է փրկվի»,-ասվում է նամակում: 

Placeholder
ԱՄՆ հայ դատի հանձնախումբը Օբամային կոչ է արել դադարեցնել Հալեպի վրա հարձակումները