Հարավային Աֆրիկայում հայտնաբերվել է իր կշռով եզակի կապույտ ադամանդ
Մշակույթ
17:00 13/06/2014

Հարավային Աֆրիկայում հայտնաբերվել է իր կշռով եզակի կապույտ ադամանդ

Հարավային Աֆրիկայի Կուլլինան հանքավայրում հայտնաբերվել է 122,52 կարատանի կապույտ ադամանդ: The Daily Mail-ը գրում է, որ մաքրության և այլ պարամետրերի շնորհիվ, այն կարող է դառնալ երբևէ հայտնաբերված ադամանդների շարքում ամենաարժեքավորը:

Թանկարժեք քարը կարող է ավելի թանկ վաճառվել, քան 2010 թվականին վաճառված 507 կարատանի սպիտակ ադամանդը. այն վաճառվել է 33 միլիոն դոլարով, որն ադամանի համար հազվագյուտ գին է:

Ներկա պահին Petra Diamonds ընկերությունը զբաղված է ադամանդը գնահատելով, որից հետո կհանի վաճառքի: Շուկայում կապույտ ադամանդը գնահատվում է ավելի բարձր, քան սպիտակը:

1905 թվականին նույն հանքավայրում գտնվել է աշխարհում ամենամեծ քաշ ունեցող ադամանը՝ 3000 կարատ:

Placeholder
Հարավային Աֆրիկայում հայտնաբերվել է իր կշռով եզակի կապույտ ադամանդ