Երևանում ի հայտ եկած հանցավոր խումբը զբաղվում է Porsche մեքենաների լուսարձակները գողանալով.«Հայկական Ժամանակ»
Օրվա մամուլ
09:37 13/06/2014

Երևանում ի հայտ եկած հանցավոր խումբը զբաղվում է Porsche մեքենաների լուսարձակները գողանալով.«Հայկական Ժամանակ»

Երևանում, հնարավոր է, նոր հանցավոր խումբ է հայտնվել, որը զբաղվում է հիմնականում Porsche Cayenne ավտոմեքենաների լուսարձակները գողանալով: «Հայկական Ժամանակ»-ը ահազանգ է ստացել, որ վերջին ժամանակներս մայրաքաղաքում տասնյակ Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաներից լուսարձակները գիշերները անհետանում են: Ըստ թերթի ունեցած տեղեկությունների, գողությունները կատարվում են հիմնականում լուսադեմին, ժամը 4-5-ի միջակայքում:

Երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում «Ավտոհաուս» ընկերության աշխատակիցները, ըստ էության, հաստատել են ահազանգը: Նրանցից մեկն ասել է, որ Porsche Cayenne ավտոմեքենաների լուսարձակների պահանջարկը շատացել է, մասնավորապես՝ մեկ շաբաթվա մեջ 5-6 քաղաքացիներ զանգահարում են, գին հարցնում, սակայն դեռ պատվերներ չկան:
 

Placeholder
Երևանում ի հայտ եկած հանցավոր խումբը զբաղվում է Porsche մեքենաների լուսարձակները գողանալով.«Հայկական Ժամանակ»