Էներգետիկայի նախարարությունից խորովածի ծուխն էր դուրս գալիս
Հասարակություն
11:47 13/06/2014

Էներգետիկայի նախարարությունից խորովածի ծուխն էր դուրս գալիս

ԱԻՆ-ը երեկ ուշ երեկոյան՝ ժամը 22.06-ին տեղեկություն է ստացել, որ Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն թիվ 2 հասցեում՝  ՀՀ Էներգետիկայի նախարարության շենքի մուտքից, ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից հայտնում են, պարզվել է, որ նախարարության նկուղային հարկում «Պրոջեկտ» ՍՊԸ-ին պատկանող տարածքի խոհանոցից ծխատարով խորովածի ծուխը անցել է նախարարության առաջին հարկ և թողել հրդեհի տպավորություն:

Placeholder
Էներգետիկայի նախարարությունից խորովածի ծուխն էր դուրս գալիս