Օդի ջերմաստիճանն այսօրվանից կբարձրանա 3-5 աստիճանով
Օրվա թեմա
10:47 14/06/2014

Օդի ջերմաստիճանն այսօրվանից կբարձրանա 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում հունիսի 14-17-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-17-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում հունիսի 14-17-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

 

Placeholder
Օդի ջերմաստիճանն այսօրվանից կբարձրանա 3-5 աստիճանով