Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում հունիսի 14-ի երեկոյան տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետևանքով անհայտ անձինք դանակահարել և մարմնական վնասվածք են պատճառել 3 հայի, որոնցից մեկը մահացել է:
Hurriyet-ը տեղեկացնում է, որ սպանվածը 36-ամյա Համբարձում Հարությունյանն է: Նրա որդին` 11-ամյա Գառնիկ Համբարձումյանը և ընկերը` 30-ամյա Մարտինը (ազգանունը նշված չէ) դանակահարվել են: Վիրավորները շտապ հոսպիտալացվել են:
Տուժողներից Մարտինը Ստամբուլի ոստիկանությանը հայտնել է, որ իրենց վրա հարձակվել էր երեք հոգանոց մի խումբ, իսկ դանակահարությունից անմիջապես հետո դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: