Բրազիլիա-Մեքսիկա. Օչոան` հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Աշխարհում
12:19 18/06/2014

Բրազիլիա-Մեքսիկա. Օչոան` հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Գիլյերմո Օչոան ճանաչվել է Բրազիլիայի ընտրանու հետ աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպման լավագույն խաղացող: 28-ամյա դարպասապահը 90 րոպե անցկացրեց խաղադաշտում` կատարելով 25 փոխանցում: Բրազիլացիները 8 անգամ հարվածեցին նրա դարպասին:

Ավելացնենք, որ Օչոան ազատ խաղացողի կարգավիճակ ունի: «Այաչչոյի» հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվել է:

Placeholder
Բրազիլիա-Մեքսիկա. Օչոան` հանդիպման լավագույն ֆուտբոլիստ