Ֆրանսիացի թավջութակահար և կոմպոզիտոր Դոմինիկ դե Վիլենկուրն ելույթ է ունենալու Հայաստանում
Մշակույթ
15:07 18/06/2014

Ֆրանսիացի թավջութակահար և կոմպոզիտոր Դոմինիկ դե Վիլենկուրն ելույթ է ունենալու Հայաստանում

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը հունիսի 22-ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ Ֆրանսիայից հրավիրված թավջութակահար և կոմպոզիտոր Դոմինիկ դե Վիլենկուրի մասնակցությամբ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին նվագախմբի մամուլի ծառայությունից:

Համերգի ծրագրում ընդգրկված են Էդվարդ Գրիգի «Հոլբերգ սյուիտ»-ը, Ռոբերտ Շումանի «Թավջութակի Կոնցերտը» (փոխադրումը` Դ. դե Վիլենկուրի ) և Դ. դե Վիլենկուր «EMTO» թավջութակի և լարային գործիքների ստեղծագործությունները:

Placeholder
Ֆրանսիացի թավջութակահար և կոմպոզիտոր Դոմինիկ դե Վիլենկուրն ելույթ է ունենալու Հայաստանում