Լևոն Շիրինյանը` քառյակի պահանջների մասին. «Առաջ պոռալով` ետ կերթան»
Քաղաքական
17:14 18/06/2014

Լևոն Շիրինյանը` քառյակի պահանջների մասին. «Առաջ պոռալով` ետ կերթան»

«Քառյակի պահանջները ո՛չ քաղաքական համակարգի բարելավում են ենթադրում, ո՛չ էլ համակարգային փոփոխություն»,- անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կողմից հրապարակված 12 կետերին` panorama.am-ի հետ զրույցում այսպես ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Հեռանկարի տեսանկյունից Քառյակի քայլի մեջ ոչինչ չկա: Այն ո՛չ քաղաքական համակարգի բարելավում է ենթադրում, ո՛չ էլ համակարգային փոփոխություն:

Ինչ վերաբերում մարտավարական խնդիրներին ապա դա բոլորովին այլ հարցը է: Իմ խորին համոզմամբ, այն կետերը, որոնք համընկնում են ՀՀԿ-ի և ներկայիս կառավարության կողմից իրականացվելիք ծրագրի հետ, կմատուցվեն որպես փոխզիջում: Իսկ մնացածը բնականաբար մերժվելու է: Այս ամեն ինչը իշխող կուսակցության քաղաքական գծի շրջանակներում է»,- ասաց Լևոն Շիրինյանը:

Բանախոսի խոսքերով, քառյակի գործունեությանը ոչ այլ ինչ է, քան «քաղաքական խաղի իմիտացիա»:

«Սա քաղաքական խաղի, պայքարի իսկական իմիտացիա է, որին բոլորը հաճույքով գնում են: Այստեղ առկա է նաև մեկ այլ խնդիր: Քանի որ ԲՀԿ-ն երբևէ չի հայտարարել, որ իր առջև լիակատար իշխանափոխության նպատակ է դրել, ուրեմն` քառյակի մնացած ուժերը Հակոբ Պարոնյանի խոսքերով, «Առաջ պոռալով ` ետ կերթան»: ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը իրենց նիշը իջեցրել են ԲՀԿ-ի չափորոշիչներին, այն դեպքում, երբ ժամանակին պահանջում էին արմատական փոփոխություներ:

Այժմ նրանք ընգրկվել են ԲՀԿ-ի քաղաքական, ինչու չէ, նաև` տնտեսական պլատֆորմի շրջանակներում»,- նշեց Լևոն Շիրինյանը:

«Բացի դրանից խորհրդարանում ներկայացված ուժերը չեն կարող լինել ոչ իշխանական: Իրենք իշխanության մաս են` իրենց պատախանատվությամբ, պարզապես զբաղեցնում են ընդդիմադիր հատվածը: Չի կարող այդպիսի բան լինել` ստանալ մարդատ և լիել ոչ իշխանական: Սա ևս քաղաքական բլեֆ է»,- հավելոց մեր զրուցակիցը:

Լ. Շիրինյանի խոսքերով` նման իրավիճակը կձկձվի ընդուպ մինչև գալիք խորհրդարանական ընտրություններ, ինչը «Ժառանգության», ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի համար հղի է ընտրություններում նվազագույն շեմը չհաղթահալու վտանգով:

Այս իրավիճակում վե8ջինների միակ ելքը, ըստ քաղաքագետի, հասարակական լայն զանգվածների մաբլիզիացիան է, ինչից նրանք համառորեն խուսափում են: Բացի դրանից բաց է մնում նաև այն հարցը թե արդյո՞ք ընդիմադիր կողմորոշում ունեցող զանգվածը կգնա այս քաղաքական ուժերի ետևից:

Իր հերթին քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքերով` քառյակի 12 կետերը իրականում չարդարացված հույսերի շարք են հիշեցնում:

«Սա չարդարացված ինչ-որ հույսերի շարք է և այստեղ որևէ լուրջ գործընթաց, զարգացում առայժմ չի նշմարվում: Այստեղ նույնիսկ փակագծերը բացելու անհրաժեշտություն չկա: Սա պարզապես իմիտացիա է: Մյուս կողմից` այս ճանապարհով քառյակը իշխանություններից որևէ բան ստանալ հնարավորություն չունի հենց միայն այն պատճառով , որ իշխանությունը ոչ իշխանական ուժերի գործունեության մեջ որևէ վտանգ չի տեսնում»,- panorama.am-ի հետ զրույցում նշեց Սերգեյ Մինասյանը:

Placeholder
Լևոն Շիրինյանը` քառյակի պահանջների մասին. «Առաջ պոռալով` ետ կերթան»