Հերմինե Նաղդալյանը Կիսելյովի այցի կազմակերպիչ Անդրանիկ Նիկողոսյանին իր օգնական է նշանակել. «ՉԻ»
Օրվա մամուլ
09:22 19/06/2014

Հերմինե Նաղդալյանը Կիսելյովի այցի կազմակերպիչ Անդրանիկ Նիկողոսյանին իր օգնական է նշանակել. «ՉԻ»

Ռուս լրագրող Կիսելյովի անցն ու կոշտ հայտարարությունները բուռն քննարկման առիթ դարձան: «Չորրորդ իշխանություն»-ը հիշեցնում է, որ ռուս լրագրողը Հայաստան էր եկել «Պուտին» ակումբի տնօրեն և ռուսամետությամբ աչքի ընկնող Անդրանիկ Նիկողոսյանի հրավերով: ԱԺ-ում իշխանական մեծամասնությունը պատվով և հարգանքով ճոխ ընդունելության էր արժանացրել նրան: Նման հարգալից ընդունելությունն անգամ չէր կանգնեցրել Կիսելյովին հայտարարել, թե ռուսաց լեզուն հետին պլան է մղվել, այդ պատճառով անհրաժեշտ է լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարել:

ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը համարժեք արձագանքելու փոխարեն, արդարացել էր՝ «Գոսպոդին Կիսելյով, ռուսաց լեզուն չի մոռացվել»:

Այսօր, երբ դեռ չեն մարել Հերմինե Նաղդալյանին քննադատողների կրքերը, «Չորրորդ իշխանությանը» հայտնի է դարձել, որ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն Անդրանիկ Նիկողոսյանին նշանակել է իր օգնական: Ընդ որոում՝ աղբյուրները շեշտում են, որ Նաղդալյանը չի ունեցել օգնականի թափուր հաստիք, այդ պատճառով Նիկողոսյանը զբաղեցրել է նրա օգնականի պաշտոնը՝ հասարակական հիմունքներով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
Հերմինե Նաղդալյանը Կիսելյովի այցի կազմակերպիչ Անդրանիկ Նիկողոսյանին իր օգնական է նշանակել. «ՉԻ»