ՀՊՖՆ-ը ղեկավարելու է իտալացի դիրիժորը
Մշակույթ
14:20 19/06/2014

ՀՊՖՆ-ը ղեկավարելու է իտալացի դիրիժորը

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հունիսի 27-ի համերգը ղեկավարելու է իտալացի դիրիժոր Պիեռ Կարլո Օրիցիոն: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին նվագախմբի մամուլի ծառայությունից:

Համերգում ելույթ է ունենալու սոպրանո Իրինա Զաքյանը և տենոր Հովհաննես Այվազյանը:

Երեկոյի ընթացքում հնչելու է Բելինի («Նորմա» օպերայի նախերգանքը), արիաներ օպերաներից և Դվորժակ (Սիմֆոնիա թիվ 9` «Նոր աշխարհից»):

Համերգը տեղի է ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում:

Placeholder
ՀՊՖՆ-ը ղեկավարելու է իտալացի դիրիժորը