Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
xxxxՏնտեսագետ. Հայաստանի համար կարող է ռազմավարական դառնալ արևային էներգիան
Տնտեսագետ, «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանի համոզմամբ, Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնականում համակարգի սխալ կառավարման հետևանք է:
«ՀԷՑ-ը ձեռք է բերում բավական թանկ գնով էլեկտրաէներգիա, որի հիմնավորումը նույնպես չկա: Մասնավորապես Հրազդանի ՋԷԿ-ի կողմից վաճառվող էներգիան ավելի թանկ է, քան ՀԷՑ-ի սակագինը»,-Panorama.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:
Մ. Առաքելյանի խոսքով, թանկացման պատճառներից մեկն էլ այն է, որ համակարգում երբևէ չեն կատարվել լուջ բարեփոխումներ:
«Դրա պատճառով արձանագրվում են հավելյալ ծախսեր` հնացած, մաշված էներգահամակարգը հետագայում ավելի է մեծացնելու անարդյունավետ ծախսերի ծավալը»,-ասաց նա:
Մ. Առաքելյանը մատնանշում է իրավիճակից դուրս գալու ուղիներ:
«Անհրաժեշտ է խրախուսել վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը, մասնավորապես ՓՀԷԿ-երի պետական աջակցության ապահովում իրականացնել, ինչպես նաև Հայաստանի համար կարող է ռազմավարական դառնալ արևային էներգիան, որի համար անհրաժեշտ է պետական լուրջ աջակցություն»,-ասաց նա:
Տնտեսագետի խոսքով, դրա շնորհիվ կունենանք գրեթե անվճար էներգիա, բացի այդ նաև կնվազի Հայաստանի էներգետիկ կախվածությունը այլ երկրներից:
«Ի դեպ, այս համակարգը կարող է նաև լոկալ լուծումներ ստանալ, արևային էներգիայի կիրառումը կարելի է սկսել օրինակ որոշ համայնքներում, պետական հաստատություններում»,-նշեց Մ. Առաքելյանը:
Նախորդ հրապարակումներ՝
Վ. Խաչատրյան. Հոսանքի թանկացումը պետական վերահսկողության բացակայության հետևանք է