Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Թող սպասեն մինչև հաջորդ ընտրությունները». Շարմազանովը՝ քառյակին. «168 Ժամ»
Երբ ոչ իշխանական ուժերից բաղկացած «Հրաշալի քառյակը» հրապարակեց իր 12 կետից կազմված հայտարարությունը, ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչների արձագանքը բավականին դրական էր: Նրանք համարում էին, որ քառյակի վարքագիծը դարձել է ավել կառուցողական, քանի որ հրաժարականների փոխարեն՝ քառյակը փորձում է տնտեսական և իրավական բարեփոխումներ կատարելու առաջարկներ ներկայացնել իշխանությանը: Սակայն կարճ ժամանակ անց ՀՀԿ-ականների դիրքորոշման մեջ կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ, և նրանք, ըստ էության, հայտարարեցին, որ մերժում են քառյակի հետ համագործակցության որևէ հնարավորություն:
«Եթե քառյակն ուզում է ծրագիր իրականացնել, որևէ խնդիր չկա, թող սպասի մինչև հաջորդ ընտրությունները, եթե բարով-խերով հաջողության կհասնեն, այդ ժամանակ 12 կետ չէ, թող 120 կետ իրականացնեն»,-«168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: