Աֆրիկյանների շենքն ամբողջությամբ փակում են (Լուսանկարներ)
Հասարակություն
14:35 20/06/2014

Աֆրիկյանների շենքն ամբողջությամբ փակում են (Լուսանկարներ)

Աֆրիկյանների ակումբի շենքի տարածքի պարսպապատումը շարունակվում է: Այսօր արդեն գրեթե ամբողջությամբ մետաղյա պարսպով փակել են բակային տարածքն ու բարձրացնում են ֆասադին հարող պատը ծածկած պարիսպը:

Շենքի բակում էլեկտրական շարժիչ է տեղադրված, բանվորներն ակտիվ աշխատում են:

Panorama.am-ի թղթակիցը մի քանի հարց ուղղեց բանվորներից մեկին:

-Հիմա ի՞նչ աշխատանքներ են ընթանում:
-Պարիսպն ենք ավարտում շուտով, մինչև վաղը արդեն փակ կլինի:

-Իսկ որ փակեք բակի հատվածը, չե՞ք թողնելու ներս մտնենք:
-Չէ, որ փակեցինք արդեն չեք կարողանա մտնել:

-Ներսում երկու ընտանիք կա, բա՞ իրենք:
-Իրենք պիտի մտածեն, ես ինչ ասեմ: Ես ընդամենը աշխատող եմ:

-Շենքի վրա այսօր աշխատանքներ արե՞լ եք:
-Չէ, այսօր միայն պարսպի վրա ենք:

-Իսկ որ փակեք, արդեն քանդելո՞ւ եք:
-Դե հա:

-Շա՞տ քարեր են հանել ֆասադից:
-Ահագին հանել են: Մի էսքան (ցույց է տալիս բակում կուտակված քարերը, որոնք 25 հատից ավելի կլինեն-խմբ.):

Հիշեցնենք, որ նախորդ երկու օրերին շենքի ապամոնտաժման փորձեր են եղել, սակայն կասեցվել են, քանի որ աշխատանքների մեկնարկի մասին համապատասխան թույտվությունը բացակայել է: Թե ինչ կլինի ամբողջական պարսպապատումից հետո, երբ դրսից ուղղակի հնարավոր չի լինի հետևել, մնում է ենթադրել:

Հ.Գ. Աֆրիկյանների շենքը նման է մահացող հիվանդի... անընդհատ մարդիկ են նստած, գնում-գալիս են: Հիմա էլ արդեն մեկուսացնում են: Բժշկության մեջ էլ են հրաշքներ լինում...

Նախորդող հրապարակում՝

Ճարտարապետ. Քաղաքաշինական ծրագրերը պետք է ենթարկվեն հուշարձանին, ոչ թե հակառակը

Աֆրիկյանների շենքի քանդման փաստով դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

Գլխավոր դատախազությունը Աֆրիկյանների ակումբի հարցով մեկնաբանություն չունի

Աֆրիկյանների շենքն ապամոնտաժող բանվորներն անտեսել են Մշակույթի նախարարության արգելանքը

Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը շարունակվում էր, պայքարը` նույնպես (Տեսանյութ)

Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը նախաձեռնության նամակը` ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական կառույցներին

Ահազանգ. Աֆրիկյանների շենքի քարերը հանում են, իսկ բակի կողմը ցանկապատում

Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը` առանց թույլտվության. ակտիվիստները հերթապահում են

Աֆրիկյանների շենքը ծածկած պաստառի հետևում բանվորներ են աշխատում (Լուսանկարներ)

Ճարտարապետ. Աֆրիկյանների ակումբի շենքի տեղափոխման պատճառները հիմնավորված չեն

Ճարտարապետն` Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և Երևանի աղավաղված պատմության մասին

«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին

«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս

Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս

Նախարարություն. Ներկայում Աֆրիկյանների շենքում իրականացվում են հուշարձանի գլխավոր ճակատի երեսաքարերի համարակալման աշխատանքները

«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է

Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում  

Placeholder
Աֆրիկյանների շենքն ամբողջությամբ փակում են (Լուսանկարներ)