Ավարտին է մոտենում Չափար գյուղի երկհարկանի  դպրոցի կառուցումը
Կրթություն, գիտություն
17:31 20/06/2014

Ավարտին է մոտենում Չափար գյուղի երկհարկանի դպրոցի կառուցումը

Ավարտին է մոտենում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չափար գյուղի երկհարկանի դպրոցի կառուցումը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ֆինանսավորումը կատարվել է հայաստանաբնակ բարերար Վարուժան Գրիգորյանի կողմից:

«Չափար գյուղի կիսավեր միջնակարգ դպրոցը` կառուցված 1932թ.ին այլևս հիշողություն է: Փոխարենը գյուղի 52 դպրոցականները սեպտեմբերից կհաճախեն այս նոր հյուրընկալ դպրոցը, որի կառուցումը հովանավորել է գյուղի նախկին բնակիչն ու դպրոցի շրջանավարտը: Իսկ մեկդարյա մետաղաձույլ զանգը կտեղափոխվի նորակառույց և կշարունակի ղողանջել դպրոցականների վերջին զանգի օրը` ազդարարելով նաև 1-ին դասարանցիների մուտքը նոր դպրոց»,-ասված է հաղաորդագրության մեջ:

Նախորդող հրապարակում`

Նորակառույց դպրոց` Մարտակերտի շրջանի Չափար գյուղում

 

 

Placeholder
Ավարտին է մոտենում Չափար գյուղի երկհարկանի դպրոցի կառուցումը