Գործուղումների գնալու պայքարի առաջամարտիկները ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն ու Ռուզաննա Մուրադյանն են. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:19 20/06/2014

Գործուղումների գնալու պայքարի առաջամարտիկները ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն ու Ռուզաննա Մուրադյանն են. «Հրապարակ»

Գործուղումներ գնալու օրենսդիր տիկնանց մոլուցքն այնքան է սրվել, որ Գալուստ Սահակյանը ստիպված խախտել է ԱԺ կանոնակարգը: «Հրապարակ»-ի տեղեկացմամբ, պայքարի առաջամարտիկները ՀՀԿ-ականներ Մարգարիտ Եսայանն ու Ռուզաննա Մուրադյանն են, որոնց համառ ջանքերի արդյունքում ԱԺ ղեկավարությունը, կանոնակարգին հակառակ, Միջխորհրդարանական միության պատվիրակության կազմը մեծացրել է՝ գերազանցելով թույլատրվածը:

Առավելագույն 9 հոգանոց կազմը, ըստ թերթի, դարձրել են 10, մինչդեռ այլ խմբերում առավելագույնը 7-8 պատգամավոր է:
 

Placeholder
Գործուղումների գնալու պայքարի առաջամարտիկները ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն ու Ռուզաննա Մուրադյանն են. «Հրապարակ»