Մեր դիրքապահները միայն պատասխան կրակ են բացել. ՊՆ
Տարածաշրջան
17:58 20/06/2014

Մեր դիրքապահները միայն պատասխան կրակ են բացել. ՊՆ

Երեկ երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի համայնքների ուղղությամբ հակառակորդի դիրքերից կրակահերթեր են արձակվել:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մոտ ժամ ու կես կրակել են գյուղի ուղղությամբ. «Ժամը 18-ից մինչև 19:30 գյուղի վրա կրակել են խոշոր տրամաչափի զենքերով: Եղել են  նաև մեր դիրքապահների կողմից պատասխան կրակոցներ»:

Համայնքապետը նշեց, որ այսօր որևէ կրակոց չի հնչել:

Ադրբեջանական կայքերից մեկի տարածած այն տեղեկությանը, թե  Թովոզ շրջանում հայկական կողմի կրակոցներից վիրավորներ են եղել, Panorama.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանեց այսպես. «Կրակոցները մեր դիրքապահների կողմից միայն պատասխան են եղել, իսկ ադրբեջանական կողմի վիրավորների մասին ոչինչ ասել չեմ կարող»:
 
 

Placeholder
Մեր դիրքապահները միայն պատասխան կրակ են բացել. ՊՆ