Ընդդիմությունը խանդով է վերաբերվում Արթուր Բաղդասարյանի արտերկրյա այցերին. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:06 21/06/2014

Ընդդիմությունը խանդով է վերաբերվում Արթուր Բաղդասարյանի արտերկրյա այցերին. «Հրապարակ»

Երկշաբաթյա ռուս-եվրոպական՝ Մոսկվա-Փարիզ-Բրյուսել վոյաժներից վերադարձած Արթուր Բաղդասարյանը նախօրեին մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու անվտանգության խնդիրներով միջազգային համաժողովին: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Ընդդիմությունն ուշադիր հետևում է նրա արտերկրյա այցերին ու քաղաքական հանդիպումներին, երբեմն անթաքույց խանդով: ՕԵԿ-ից ասացին, որ Արթուր Բաղդասարյանը ՌԴ-ում հանդիպումներ է ունեցել ոչ միայն Պատրուշևի ու Բորդյուժայի, այլ նաև համաժողովին մասնակցող ռուս և եվրոպացի մի շարք պաշտոնյաների հետ: Թե ինչ են խոսել՝ ներկուսակցական գաղտնիք է»,-հավելել է թերթը:

Placeholder
Ընդդիմությունը խանդով է վերաբերվում Արթուր Բաղդասարյանի արտերկրյա այցերին. «Հրապարակ»