Աֆրիկյանների շենքը նորից ապամոնտաժում են. «Մի գազել քար տարան»
Օրվա թեմա
11:04 24/06/2014

Աֆրիկյանների շենքը նորից ապամոնտաժում են. «Մի գազել քար տարան»

Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժումն այսօր առավոտյան ժամը 7-ից կրկին մեկնարկել է: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամ, լուսանկարիչ Հայկ Բիանջյանը:

Նշենք, որ նախօրեին Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Ա.Աբրոյանը պաշտոնական գրություն էր ուղարկել «Միլենիում կոնտրակշեն» ՍՊԸ տնօրեն Հ. Թադևոսյանին և պահանջել էր անհապաղ դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները, քանի դեռ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված չեն:

Պաշտոնական գրության մեջ նշվում էր, որ «շինարարների կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, ինչի վերաբերյալ գործակալության մասնագետների դադարեցման հրահանգը չի կատարվել: Ոչ լիարժեք փաստաթղթերի բացակայությունը կարող է վտանգել հուշարձանի պահպանությունը»:

Շենքի պահպանության համար ստեղծված քաղաքացիական նախաձեռնությունն այսօր բանվորներին և ոստիկաններին է փոխանցել քանդման ապօրինության մասին որոշումը և պահանջել է թույլ չտալ շարունակել շենքի ապօրինի քանդումը:

Նախաձեռնության անդամ Մայա Բարխուդարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ առավոտյան ևս 14 քար է հանվել շենքից, արդեն մեկ մեքենա քար տարել են: Քաղաքացիները փորձել են թույլ չտալ քարերի տեղափոխումը, սակայն ապարդյուն:

«Գազելը փորձեցինք պահել, որ դարպասներից դուրս չգա, մի տղայի քաշքշեցին ոստիկանները, բայց բաժին չտարան: Մենք ընդամենը 10 հոգի ենք, բայց 4 մեքենա ոստիկան կա այստեղ: Մենք նաև ոսիկանություն ենք դիմել, նրանք եկել են, փոխանցել ենք նախարարության գրությունը, ընդամենը կարդացել են, բայց ոչինչ չեն արել»,- պատմեց նա:

Մայա Բարխուդարյանը հավելեց, որ այսօր առավոտից ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը Մշակույթի նախարարության գրությունը տարածում է պատկան մարմինների շրջանում. տարել է ոստիկանության քրեական բաժին, ինչպես նաև քաղաքապետարան:

«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի հելսինկյան կոմիտեն և «Ուրբանլաբ Երևան» ՀԿ-ը հայց են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք դիմել են շենքի ապամոնտաժման մասին որոշումներն առ ոչինչ ճանաչելու պահանջով, սակայն դեռ պատասխան չկա:

Նախորդող հրապարակումներ`

Տիգրան Համասյանը`Աֆրիկյանների ակումբի շենքի պաշտպանության համար

Մշակույթի նախարարը Աֆրիկյանների շենքի համար պայքարող քաղաքացիների մոտ չի իջել

Աֆրիկյանների շենքի ապամոնտժաժումը` հանցագործություն իրավապահների աչքի առաջ

Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադային մասում վերսկսվել են առանց թույլտվության աշխատանքները

Ինչ է կատարվում Աֆրիկյանների շենքի ներսում (Տեսանյութ)

Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադից քարեր են հանում

«Հին Երևան» նախագծի հեղինակի վերաբերմունքը` մի քանի հարցի պատասխանով

Աֆրիկյանների շենքն ամբողջությամբ փակում են (Լուսանկարներ)

Ճարտարապետ. Քաղաքաշինական ծրագրերը պետք է ենթարկվեն հուշարձանին, ոչ թե հակառակը

Աֆրիկյանների շենքի քանդման փաստով դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

Գլխավոր դատախազությունը Աֆրիկյանների ակումբի հարցով մեկնաբանություն չունի

Աֆրիկյանների շենքն ապամոնտաժող բանվորներն անտեսել են Մշակույթի նախարարության արգելանքը

Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը շարունակվում էր, պայքարը` նույնպես (Տեսանյութ)

Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը նախաձեռնության նամակը` ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական կառույցներին

Ահազանգ. Աֆրիկյանների շենքի քարերը հանում են, իսկ բակի կողմը ցանկապատում

Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը` առանց թույլտվության. ակտիվիստները հերթապահում են

Աֆրիկյանների շենքը ծածկած պաստառի հետևում բանվորներ են աշխատում (Լուսանկարներ)

Ճարտարապետ. Աֆրիկյանների ակումբի շենքի տեղափոխման պատճառները հիմնավորված չեն

Ճարտարապետն` Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և Երևանի աղավաղված պատմության մասին

«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին

«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս

Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս

Նախարարություն. Ներկայում Աֆրիկյանների շենքում իրականացվում են հուշարձանի գլխավոր ճակատի երեսաքարերի համարակալման աշխատանքները

«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է

Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում

Placeholder
Աֆրիկյանների շենքը նորից ապամոնտաժում են. «Մի գազել քար տարան»