Նախարարությունը փորձում է պարզաբանել Աֆրիկյանների շենքի «քանդումն ու տեղափոխումը»
Մշակույթ
18:38 24/06/2014

Նախարարությունը փորձում է պարզաբանել Աֆրիկյանների շենքի «քանդումն ու տեղափոխումը»

Մշակույթի նախարարությունը Աֆրիկյանների շենքի քանդման հարցով դատարան չի դիմել, իսկ ոստիկանություն դիմելու հարցն էլ դեռ չեն քննարկել: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը:

«Մշակույթի նախարարությունը տեղյակ է, որ դիմել են դատարան: Մենք չենք քննարկել մեր կողմից դատարան դիմելու հարցը, բայց արդեն իսկ դիմած է»,- ասաց նա: («Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի հելսինկյան կոմիտեն և «Ուրբանլաբ Երևան» ՀԿ-ն են հայց ներկայացրել ՀՀ Վարչական դատարան:)

Ինչ վերաբերում է երկու օրերին շենքի ապամոնտաժմանն ու տարածքից մեքենաներով տեղափոխված քարերին, Կարո Այվազյանը նշեց, որ իրենք արգելել էին ապամոնտաժումը փաստաթղթային փաթեթի բացակայության պատճառով:

«Իրենք պետք է ներկայացնեին, որպեսզի մենք մեր վերահսկողությունը սահգմանեինք, նրանք չունեին, բայց այսօր բերել են: Ունեին, բայց տեղում չէին: Դա պարտավոր էին տեղում ունենալ: Իմ իմանալով, որ դատարան են դիմել, վարույթ է ընդունվել, միևնույնն է պետք է դադարեցվեն շինաշխատանքները»,- ասաց նա:

-Ապամոնտաժման մեկնարկի մասին թույտվություն նախարարության կողմից արդեն կա՞:
-Թույլտվությունն արդեն մշակույթի նախարարությունը չի տվել: Նախևառաջ, ապամոտնաժման թույլտվությունը տրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:

- Իսկ մեկնարկի՞ մասին:
-Մեկնարկի մասին մենք չենք գրել, մեզ ուղղակի տեղեկացրել են, որպեսզի մենք վերահսկողություն սահմանենք:

-Պարոն Այվազյան, նախորդ օրերին, երբ դուք գալիս էիք շենքի մոտ և պահանջում դադարեցնել ապամոնտաժումը, դուք նշում էիք, փաստաթղթերն են թերի, ձեզ չեն իրազեկել և որ մեկնարկի մասին ձեր թույլտվությունը չկա, դրա համար եք դադարեցնում: Հիմա դուք տվե՞լ եք այդ թույլտվությունը, թե՞ չեք տվել:
-Չէ, մեզ տեղեկացնում են, որ այսինչ օրն ենք սկսում և տեղափոխում ենք այսինչ վայրը: Որպեսզի մենք ընթացքում հետևենք: Անգամ կարող ենք դադարեցնել ապամոնտաժումը, եթե տեսնենք, որ սխալ է կատարվել: Մենք դադարեցրինք, ասացինք` մեզ պաշտոնապես ներկայացրեք փաստաթուղթը, որ իմանանք ուր եք տեղափոխում: Իրենք բանավոր զանգել, ասում են` «Գլենդել Հիլզ» ենք տեղափոխում: Ասում եմ` չէ, այդպես չի, պետք է պահպանական պարտավորագիր կնքվի, որ պահվում է այսինչ տեղում, շենքի վերականգնման համար: Բացի դրանից, Երևանի քաղաքապետարանն արդեն Տերյան 11-ի համար հողհատկացում է կատարել, կոնկրետ տեղը գիտենք և վերականգնման նախագիծ են մեզ ներկայացրել:

-Ի՞նչ վերահսկողություն է սահմանել նախարարությունը:
-Եվ փաստաթղթային, և տեղում ենք եղել:

-Այս պահին ընթացող աշխատանքներն օրինակա՞ն են:
-Այս պահի դրությամբ իրենք բոլոր օրինական փաստաթղթերն ունեն, սկսած կառավարության որոշումից: 2006-ին կառավարության կողմից հաստատվել է գլխավոր հատակագիծը, որով Տերյան փողոցը միանալու է Զաքիան փողոցին: Երբ որ ես այդ հարցը դեռ այն ժամանակ բարձրացնում էի` արդյո՞ք չի կարելի շենքը պահել տեղում, թե ոչ, կարևորեցին փողոցը, բեռնվածությունն ինչքան է:

Բացառեցին, որ փողոցը չլայնանա հավասարաչափ: Այսօրվա դրությամբ` քանի որ Տերյան փողոցը միանում է Արամիին, տուպիկ է դառնում, երբ միանա բավական ակտիվ փողոց կլինի: Դրա պատճառով կառավարության հաստատած հատակագծով պետք է տեղափոխվեր, դա արդեն քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ էր:

-Պարոն Այվազյան, երկու օր առաջ Դուք ինձ հետ զրույցում ասացիք, որ առանց թույտվության ապամոնտաժման գործով ոստիկանություն դիմելու հարցը կքննարկեք, երբ իրենք պաշտոնապես գրություն և փաստաթղթերը ներկայացնեն Ձեզ: Հիմա դիմելո՞ւ եք, քանի որ միայն այսօր են ներկայացրել փաստաթղթերը, իսկ նախորդ օրերին ակտիվ ապամոնտաժում է եղել:
-Չէ, դե այդ երեք կոնկրետ քարի համար, որ ապամոնտաժել են, ես ֆիքսել եմ, մենք զեկուցագիր ենք գրելու: Քննարկման հարց կդառնա: «Գլենդել Հիլզն» էլ է մտնում խաղի մեջ որպես պահպանող, մենք պիտի տեսնենք վնասը և ըստ դրա արդեն որոշում կայացնենք: Բայց ինձ թվում է այն հարցը չէ, որ երեք քարի համար…

-Պարոն Այվազյան, երեք քար չէ: Միայն այսօր երկու մեքենա տարել են, նախօրեին էլ ևս երեքը: Շենքի Ֆասադի վերևի մասի զգալի հատվածն արդեն չկա:
-Երբ ես առաջին օրը գնացի երեք քար էր: Շնորհակալություն, որ այդ հարցը տվեցիք, ես դրան ուշադրություն կդարձնեմ: Ըստ համարակալության արդեն կհասկանամ, թե քանի քար է դուրս եկել:

-Իսկ ո՞ւր են տանում ապամոնտաժված քարերը:
-Սկզբում «Միլենիում կոնտրակշեն»-ը ցանկանում էր տանել իր տարածք, բայց մի խնդիր կար: Որոշում կար, որ «Հին Երևան» նախագծում տեղադրվելու է, իսկ այդ տարածքը «Գլենդել Հիլզ»-ն է գնել: Որպեսզի քարերը երկու անգամ չտեղափոխվեն, իսկ տեղափոխվելու ժամանակ այդ բոլոր քարերը վտանգվում են, դրա համար միագամից համաձայնություն ձեռք բերվեց «Գլենդել Հիլզ»-ի հետ, որ տանեն իրենց տարածք` Սեբաստիա 37 հասցեում պահեստավորեն:

-Խնդրում եմ նշեք, թե մինչ օրս քանի ապամոտնաժված և տեղափոխված հուշարձան կամ շենք է վերականգնվել:
-Կառավարության որոշմամբ դեռ 14 հուշարձան պետք է ապամոնտաժվեն: Եթե չեմ սխալվում հիմա 5-ն են ապամոնտաժվել:

Նախարարությունն այդքան էլ կողմ չէ այդ ապամոնտաժմանը, հուշարձանների պահպանության բնագավառի մասնագետներին որ հարցնեք` հուշարձանը կորցնո՞ւմ է իր որոշ արժեքները տեղափոխելիս, բոլորը կասեն` այո, մասնակի կորցնում է: Այդ պատճառով, մենք Երևանի քաղաքապետարանի հետ բանակցություններ ենք վարում, որ ընդհանրապես այդ ցուցակը վերացնենք: Այսօրվա դրությամբ` մենք համաձայնություն ունենք 6 հուշաձանի` կառավարության հաստատած տեղափոխման ցուցակից հանելու մասին:

-Իսկ տեղափոխված ու վերականգնված հուշարձանները…
-Ամիրյանի վրայի դպրոցը հետևի մասից ապամոնտաժվել է և վերակագնվել է: Հանրապետության 51, 53-ը ապամոնտաժվել-վերականգնվել էր:

-Հարցը տեղափոխված շենքերին է վերաբերում:
-Չէ, տեղափոխվածները դեռ ոչ մի հատ չեն վերականգնվել: Մենք սպասում ենք, որ Երևանի քաղաքապետարանը մեզ ներկայացնի «Հին Երևան» ծրագրի քաղաքաշինական նախագիծը, որը մենք պետք է քննարկենք: Մինչ օրս մեզ չեն ներկայացրել: Սկսած Երվանդ Զախարյանից, մենք գրել ենք այդ մասին, որ ներկայացնեն, բայց… օրինակ Կարեն Կարապետյանը մեզ գրությամբ հայտնել էր, որ 6 ամսվա ընթացքում դա կներկայացնեն: Մինչև հիմա չեն ներկայացնում: Մենք էլ ենք մտահոգված այդ մասին, որ շուտափույթ… չնայած ճարտարապետի կողմից ահագին գործ է արվել, եթե վերջացնի արդեն մեզ կտան քննարկման համար: Դա շատ լուրջ հարց է: Մենք կուզենայինք, որ շատ ավելի լայն, հասարակական շահագրգիռ կողմերը մասնակցեն դրան:

Նախորդող հրապարակում`

Աֆրիկյանների շենքի քարերը մեքենաներով տանում են (Տեսանյութ)

Աֆրիկյանների շենքը նորից ապամոնտաժում են. «Մի գազել քար տարան»

Մշակույթի նախարարը Աֆրիկյանների շենքի համար պայքարող քաղաքացիների մոտ չի իջել

Աֆրիկյանների շենքի ապամոնտժաժումը` հանցագործություն իրավապահների աչքի առաջ

Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադային մասում վերսկսվել են առանց թույլտվության աշխատանքները

Ինչ է կատարվում Աֆրիկյանների շենքի ներսում (Տեսանյութ)

Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադից քարեր են հանում

«Հին Երևան» նախագծի հեղինակի վերաբերմունքը` մի քանի հարցի պատասխանով

Աֆրիկյանների շենքն ամբողջությամբ փակում են (Լուսանկարներ)

Ճարտարապետ. Քաղաքաշինական ծրագրերը պետք է ենթարկվեն հուշարձանին, ոչ թե հակառակը

Աֆրիկյանների շենքի քանդման փաստով դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

Գլխավոր դատախազությունը Աֆրիկյանների ակումբի հարցով մեկնաբանություն չունի

Աֆրիկյանների շենքն ապամոնտաժող բանվորներն անտեսել են Մշակույթի նախարարության արգելանքը

Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը շարունակվում էր, պայքարը` նույնպես (Տեսանյութ)

Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը նախաձեռնության նամակը` ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական կառույցներին

Ահազանգ. Աֆրիկյանների շենքի քարերը հանում են, իսկ բակի կողմը ցանկապատում

Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը` առանց թույլտվության. ակտիվիստները հերթապահում են

Աֆրիկյանների շենքը ծածկած պաստառի հետևում բանվորներ են աշխատում (Լուսանկարներ)

Ճարտարապետ. Աֆրիկյանների ակումբի շենքի տեղափոխման պատճառները հիմնավորված չեն

Ճարտարապետն` Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և Երևանի աղավաղված պատմության մասին

«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին

«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս

Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս

Նախարարություն. Ներկայում Աֆրիկյանների շենքում իրականացվում են հուշարձանի գլխավոր ճակատի երեսաքարերի համարակալման աշխատանքները

«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է

Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում

Placeholder
Նախարարությունը փորձում է պարզաբանել Աֆրիկյանների շենքի «քանդումն ու տեղափոխումը»