Մովսես գյուղն ադրբեջանական դիրքերից գնդակոծվել է
Քաղաքական
13:45 25/06/2014

Մովսես գյուղն ադրբեջանական դիրքերից գնդակոծվել է

Տավուշի մարզի Մովսես գյուղն ադրբեջանական դիրքերից այսօր առավոտյան ժամը 10:00-10:30-ից գնդակոծվել է: Մովսեսի համայնքապետ Արարատ Ավալյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ գյուղի վրա կրակ են բացել Մովսես-Այգեպար ճանապարհը գնդակոծելուց հետո:

«Կրակել էին ճանապարհին` մեքենային վրա, չէր կպել: Ճանապարհը փակեցինք, գյուղի վրա կրակահերթ բացեցին»,- ասաց նա:

Գյուղապետը հավելեց, որ, բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել. «Առանձնապես վնաս չունենք, պատերին է կպել մի քանի գնդակ, գյուղապետարանի շենքի պատին, եկեղեցու հրապարակում է խփել, այնտեղից գնացել դպրոցի պատուհանի փայտյա կառուցատարի մեջ մտել: Փամփուշտը հանել ենք»:

Placeholder
Մովսես գյուղն ադրբեջանական դիրքերից գնդակոծվել է